Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Էրդողանը Թրամփի հետ հանդիպելու մտադրությունի ունի

Էրդողանը Թրամփի հետ հանդիպելու մտադրությունի ունի
24.02.2019 | 13:31

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը CNN Turk հեռուստաալիքի եթերում ասել է. «Մարտի 31-ից հետո ես, հավանաբար, այցով կմեկնեմ Վաշինգտոն, կամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կայցելի Թուրքիա»` մեկնաբանելով փետրվարի 22-ին ԱՄՆ նախագհի հետ հեռախոսազրույցը: «Կարող եմ ասել, որ Թրամփի հետ դրական հեռախոսազրույց ենք ունեցել Սիրիայի թեմայով», - ընդգծել է Էրդողանը:


Թուրքիայի նախագահը անդրադարձել է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելուն՝ ընդգծելով, որ եթե Թուրքիայի սահմանի երկայնքով ստեղծվի որևէ անվտանգության գոտի, «պետք է լինի Թուրքիայի վերահսկողության տակ»:

Դիտվել է՝ 370

Մեկնաբանություններ